Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարին ազատ կարձակվի

Կարևոր լուրեր Հասարակություն
գասպարի11

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը  բավարարել է պաշպանական կողմի բողոքը և բեկանել Վարդգես Գասպարիին կալանավորելու մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 19-ին  որոշումը: Որոշմամբ վերացվում է Վարդգես Գասպարիի նկատմամբ՝ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, և նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Վարդգես Գասպարիի կինը՝ Անահիտ Այվազիին տեղյակ չէր, թե ամուսինը երբ տուն կվերադառնա։ Նա «Ա1+»-ից տեղեկացավ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նիստի քննարկմանը Գասպարիի փաստաբանները չեն մասնակցել։  Փաստաբան Դավիթ Գյուրջյանը հայտնեց, որ իրենց տեղյակ չեն պահել նիստի ժամի մասին։