Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գասպարիին փորձաքննության են ուղարկել Մարտի 1-ի մասին հարցից հետո (տեսանյութ)

Հասարակություն
8b38ed8caa24148cce4f22884b21c27c

«Նորք» հոգեբուժական կլինիկայում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունն այսօր չկայացավ: Գասպարիին մեղադրանք է առաջադրվել տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու դեպքի առթիվ: Քննիչը նրան հարցեր է տվել, Գասպարին չի պատասխանել։ Այնուհետեւ Գասպարին հետաքրքրվել է՝ արդյո՞ք նա կապ չունի 2008 թ մարտի 1-ի դեպքերի հետ: Այս հարցից հետո քննիչը նշանակել է դատահոգեբուժական փորձաքննություն։ Դատահոգեբուժական փորձաքննությունն այսօր կարճ տևեց, քանի որ պաշտպանական կողմը որոշումը բողոքարկել է Գլխավոր դատախազություն: Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանը դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելը համարում է ճնշման տեսակ. «Քրեական հետապնդման այլընտրանք է եւ շատ հաճախ ավելի արդյունավետ է լինում մարդկանց կոտրելու, մարդկանց հնազանդեցնելու, վարկաբեկելու, սոցիալապես ոչնչացնելու տեսանկյունից»: Ի դեպ, Եգորյանի խոսքերով՝ քննիչը վիրավորվել էր իրենց բողոքից եւ առաջարկել անձամբ փորձաքննության ենթարկվել, եթե իր անձի հանդեպ կասկածներ կան: « Ես էլ առաջարկեցի՝ մինչեւ Գասպարիի փորձաքննությունը, ինքը ևս անցնի փորձաքննություն, բայց նա խուսափեց՝ ասելով, որ 7 տարի առաջ գործի ընդունվելիս անցել է»,- ասաց պաշտպանը: Դատահոգեբուժական փորձաքննության օրվա մասին կողմերին կտեղեկացվի լրացուցիչ: