Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 8-ի խորհուրդներ՝ Արամ Աբրահամյանից. Առավոտ

Հասարակություն
Flowers1

Չգիտեմ, ես իրավունք ունե՞մ խորհուրդներ տալու: Թող լինեն ոչ թե խորհուրդներ, այլ առաջարկներ: Կարող է դրանք պետք գան, եթե ուզում եք երջանիկ լինել: Սկսենք ամենապարզից. աշխատանքային օրվա ընթացքում զանգահարեք ձեր սիրելիներին՝ առանց որեւէ գործնական առիթի: Ոչ թե՝ ի՞նչ գնեմ խանութից, երեխային ե՞րբ տանեմ, ե՞րբ բերեմ, այլ հենց այնպես՝ պարզապես ձայնը լսելու, ասելու համար, որ սիրում եք: Ոչ մի դեպքում մի՛ վերահսկեք նրան՝ էդ ո՞ւր էիք գնացել, էդ ո՞ւմ հետ էիր խոսում, էն ո՞վ մտավ, ո՞վ դուրս եկավ: Դա թե՛ կնոջ եւ թե՛ կողքինների վրա շատ տհաճ տպավորություն է թողնում: Մի անգամ տաքսի էինք նստել, եւ երիտասարդ վարորդը մոտ 20 րոպե զբաղված էր նման «հարցաքննությամբ»:Եթե քո զուգընկերոջ հանդեպ նման խորը կասկածներ ունես, ապա ավելի լավ է՝ հետը «ընկերություն մի արա»: Ընդհանրապես ամենահիմար բանը մասնավոր կյանքում մարդկանց վերահսկելու փորձերն են: (Հիմնարկներում եւ պետական մակարդակում առանց վերահսկողության չի լինի` հակառակ դեպքում մեխանիզները չեն գործի): Բայց միջանձնային հարաբերություններում իշխել-ենթարկվելը, վերահսկելն ու վերահսկողությունից վախենալը, ձգտել, որ վեճում քո խոսքը վերջինը լինի` այդ ամենն այնքան մանր, այնքան անկարեւոր բաներ են, որ դրա վրա չարժե ժամանակ եւ հոգեկան ուժեր ծախսել: Ամբողջական հոդվածը՝ այստեղ