Բազմաթիվ զինվորներ՝ Երեւանի մետրոպոլիտենում (տեսանյութ)
Այսօր Երեւանի Մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի մոտ տոնական միջոցառում էր: Պաշտպանության նախարարության փողային նվագախումբը շնորհավորում էր գեղեցիկ սեռի ներկայացուցիչների Մարտի 8-ը: Մետրոպոլիտենի ուղեւորներին եւս անակնկալ էր սպասվում՝ զինվորները ծաղիկներ էին բաժանում, իսկ այդ ընթացքում ելույթ էր ունենում «Զորական» երգի համույթը: «Աշխատում ենք անմիջական կապ հաստատել հայ փառապանծ զինվորի եւ հայ կնոջ միջեւ»,- ասում է «Մեդիաֆոկուս» գովազդային գործակալության տնօրեն Սամվել Բադալյանը: Իսկ մեր զինվորները հայ կանանց եւ աղջիկներին ցանկանում են առողջություն, երջանկություն եւ ամենակարեւորը՝ երկար տարիների կյանք: «Շնորհավոր բոլոր մայրերի, քույրերի տատիկների, բոլորի Մարտի 8-ը: Շնորհավորում եմ անձամբ իմ մայրիկին, որն անձամբ կդիտի ինձ եւ կուրախանա: Մամ ջան, մենք շատ լավ ենք, քիչ մնաց մամ ջան, կպրծնենք, կգանք: Բոլոր աղջիկների, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների տոնը շնորհավոր»,-նշեց Վազգեն Հարությունյանը: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ ՊՆ-ն , «Մեդիաֆոկուս» գովազդային գործակալությունը եւ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը։