Միաձայն անցավ նաև Զ. Փոստանջյանի նախագիծը (տեսանյութ)
ԱԱՀ մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն այսօր ԱԺ-ն միաձայն ընդունեց՝ 107 կողմ, զրո դեմ եւ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը նշեց, որ երկու լուրջ դիտողություն կար նախագծի հետ կապված. «Արդյոք մեկ մեքենան մաքսային քանակություն դիտարկո՞ւմ ենք, եթե այո, ապա պիտի նշվեր: Ի՞նչ պետք է անել նաեւ արդեն իսկ գանձված գումարների հետ»: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ-ական Վարդան Այվազյանը նշեց, որ դա օրենքի հետադարձ ուժ է ենթադրում. «Դրա համար պետք է առանձին օրենսդրական փոփոխություններ լինեն»: ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանի նախագիծը եւս անցավ միաձայն՝ 102 կողմ, զրո դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: