Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ճանապարհների մառախուղ է

Հասարակություն
0710d8e3cc5977858635521dc11a9f5a-472x265

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17 -ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Սիսիանի, Գորիսի, Կապանի և Բերձորի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 25-30 մ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն