A
A
«Ֆիեստա գավաթ» պարային մրցույթ՝ Երեւանում
2016 թ. – ի մայիսի 15-ին « Դինամո» մարզադահլիճում տեղի է ունենալու լատինոամերիկյան պարերի մրցույթ: Մրցույթի կազմակերպիչն է «Ֆիեստա» պարային ակումբի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը : Տարիքային սահմանափակումներ չկան։ Մրցույթը լինելու է լատինոամերիկյան բոլոր պարատեսակներից։ Առաջին տեղը գրաված զույգին , բացի գավաթից, սպասվում է նաեւ անակնկալ մրցանակ՝ հովանավորների կողմից, ինչպես նաև նրանք կներկայացնեն Հայաստանը օգոստոսին կայանալիք «Batumi International Dance Festival»-ին: Ժյուրիի անդամները 11 –ն են լինելու ,որոնց թվում նաև Կուբայից ժամանած հռչակավոր պարող Էստեբան Իսնարդին: Լատինո պարերի սիրահարներին տրվելու է նաև հնարավորություն մասնակցելու Էստեբանի մաստեր -կլասսին , որը տեղի է ունենալու մայիսի 16 – ին, 17- ին և տևելու է 2- ական ժամ