Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կմիանա՞նք «Մոլորակի ժամին», թե՞ ոչ

Հասարակություն
molorak

Այսօր աշխարհը  նշում է  «Մոլորակի ժամը»  է: Դա նշանակում է, որ շուրջ մեկ ժամ՝ 20:30-ից մինչեւ 21:30-ն ակցիային միացած բոլոր քաղաքներում հոսանքն անջատվելու է: Նախաձեռնության նպատակն է համախմբել մարդկությանը՝ հանուն Երկիր մոլորակի կենսական պայմանների եւ ռեսուրսների պահպանման: Նշենք, որ Հայաստանը «Մոլորակի ժամին» միացած 170 երկրներից է: Արդեն ութ տարի այս օրը քաղաքում անջատվում է  փողոցների արտաքին լուսավորությունը:  Քաղաքացիները նույնպես կամավոր միանում են նախաձեռնությանը: Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, սակայն, տեղյակ չէր, թե այս տարի քաղաքի լույսերը կանջատվե՞ն, թե ոչ: Այնուամենայնիվ, մի խումբ քաղաքացիներ այսօր երեկոյան Մաշտոցի պուրակից հեծանվաերթով եւ հեծանվային լույսերով կշրջեն Երեւանի կենտրոնական փողոցներով՝ այդպիսով տոնելով «Մոլորակի ժամը»: