Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ անել, որ «Զվարթնոցի» հին մասնաշենքը չքանդեն. քննարկումներ ՀԽ-ում (տեսանյութ)

Հասարակություն
1-7

Ինչպե՞ս պահպանել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, որպեսզի այն ոչ միայն որպես շինություն մնա, այլ նաեւ օգտագործվի։ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Ժորժ Շեխլյանը այսօր հանրային խորհրդում տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացրեց իր առաջարկը. « Այսօրվա գործող շենքը փոքրիկ կամուրջով կմիանա  կլոր մասնաշենքին, այդպես այն լիարժեք օգտագործելու հնարավորություն կլինի:  Իմ նախագծով ստացվում է ինքնաթիռների 15 կայանատեղի, կոնցեսիոների պլանով՝ 10: Եթե կոնցեսիոներին պետք է 101 միլիոն դոլարի ներդրում, իմ նախագծի իրականացման դեպքում անհրաժեշտ է մինչև 20 միլիոն դոլար: Եթե իրենց  ծրագրի իրականացման համար պետք է 4 տարի, իմ դեպքում 1 տարին բավարար է»: Ժորժ Շեխլյանի  ներկայացրած   նախագծով, սակայն, պետք է ապամոնտաժվի  հին մասնաշենքի էստակադան. «Եթե ծախս անենք, ուժեղացնենք ու չշահագործենք, ի՞նչ կարիք կա այն պահել»: Կառույցի մյուս համահեղինակ, Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանն այլ առաջարկ ունի: 3 Մանրամասները՝ տեսանյութում