Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թբիլիսիի հայկական թատրոնը՝ Երևանում

Կարևոր լուրեր Մշակույթ
tatron

Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում՝ ս. թ. մարտի 25-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում հանդես կգա Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը՝ Մ. Լադոյի «Սովորական պատմություն» ներկայացումով: Բեմադրության հեղինակն է թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բայանդուրյանը, նկարչական ձևավորումը՝ Մալխազ Իոբաշվիլու, երաժշտական ձևավորումը՝ Վալերի Ամիրագյանի, զգեստները՝ Թամարա Աղաջանովայի, պարերը՝ Նինա Կերվալիշվիլու: Դերերում` Նարեկ Բայանդուրյան, Արթուր Գասպարյան, Գլորիա Գևորգյան, Արամ Միքայելյան, Նանո Պողոսյան, Սնեժանա Յագուբովա, Գագիկ Մելքումյան, Էդուարդ Մուրադյան, Քրիստինե Միրզոյան, Սոֆիա Ներսիսյան: «Սովորական պատմություն» ներկայացումը «Արտավազդ-2016» մրցանակի հավակնորդներից է և առաջադրված է մի քանի անվանակարգում: Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2015 թ. նոյեմբերի 9-ին, Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում: