Դատավորը Գասպարիին զրկեց վերջին խոսքի իրավունքից (տեսանյութ)
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով վճիռը կհրապարակվի մարտի 29-ին: Այսօր Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը թույլատրեց պաշտպան Տիգրան Եգորյանին հանդես գալ պաշտպանական ճառով: Երբ վերջինս հարց բարձրացրեց, թե այդ ինչպես է պատահում, որ մի դեպքում վարչական դատարանի դատավորն իրեն վիրավորելու համար դիմում է դատախազություն, իսկ երբ Նելլի Բաղդասարյանի հասցեին հնչում են վիրավորանքներ, նա չի դիմում, դատավորը չթույլատրեց պաշտպանին շարունակել ճառը: Այնուհետեւ նա դիմեց Գասպարիին՝ վերջին խոսքով հանդես գալու համար, սակայն նա նշեց, թե իր խոսքի իրավունքից կօգտվի միայն այն ժամանակ, երբ պաշտպանն ավարտի իր ճառը: Այսպիսով դատավորն արձանագրեց, որ Գասպարին չի ցանկանում հանդես գալ վերջին խոսքով եւ հեռացավ խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու՝ըստ էության Գասպարիին զրկելով վերջին խոսքի իրավունքից: Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է իշխանության երկու ներկայացուցչի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ: Դատական նիստը շարունակվում էր մոտ երկու տարի: