Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը Դիլիջանի դպրոցը վերցրեց Գագիկ Խաչատրյանից

Քաղաքականություն
gov-1

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը հանվեց ֆինանսների նախարարության ենթակայությունից եւ փոխանցվեց կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ենթակայությանը: Այս որոշումը կայացվեց այսօր, կառավարության նիստի ժամանակ: Փոխվեց  նաեւ ուսումնական կենտրոնի անվանումը՝ «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերանվանվեց  «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի: