Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազգային խայտառակություն է՝ Բերքաբերը խմելու ջուր չունի»

Կարևոր լուրեր Հասարակություն
church-berkaber-gavazan-480x319

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի մեկնաբանմամբ՝ «Քանի որ մեր խմբակցությունում կա յուրահատուկ իրավիճակ, բոլորդ էլ գիտեք, բայց այն նամակները կամ հանդիպման մասին տեղեկությունները, որոնք ես ստացել եմ՝ որպես քարտուղար, բոլորին տեղյակ եմ պահել, որ ցանկություն ունենալու դեպքում՝ մասնակցեն»: Թեւան Պողոսյանը ողջունում է նման հանդիպումներն ու քննարկումները, սակայն նրան զարմացրել էր ԱԺ անցակետում ID քարտերի հետ կապված խնդիրը, երբ ՀԿ ներկայացուցիչները հրաժարվում էին դրանք թողնել անցակետում. «Եթե մեր նպատակը գալ, մտնել, բանակցելն է, տղաներ ջան, ուրեմն հասարակ անձնագիր վերցրեք, եթե մտավախում եք ստորագրության համար: Ցանկացած տեխնիկական խնդիր, որ խոչընդոտ կդառնա ավելի կարեւոր խնդրի քննարկման համար, շահարկվելու է»: Պարոն Պողոսյանը մասնակցում էր ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում էր «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից 40 մլն դոլար ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագիրը: Նա ազգային խայտառակություն համարեց, որ սահմանապահ Բերքաբեր համայնքը խմելու ջուր չունի։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը այսպես է բացատրում իրավիճակը. «Եթե այցելության պահին այնտեղ խմելու ջուր չի եղել, չեմ կարծում, որ դա խայտառակություն է, ճիշտ հակառակը՝ կարծում եմ, որ պետք է համակարգը փորձարկել եւ հանձնել շահագործման: Այնպես, որ ձեզ խորհուրդ կտայի ձեռնպահ մնալ նման հարցեր բարձրացնելուց»: Թևան Պողոսյանը հակադարձում է. «Եթե գնում եմ ինչ-որ համայնք, ու պարզվում է՝ այնտեղ մեկ տարի առաջ ջրատարը հանձնել են, ու ջուր չկա, չեմ կարող բացի խայտառակությունից, այլ բառ ասել»: Քննարկումից փորձեցինք Արամ Հարությունյանից՝ որպես Կոտայքի նախկին  մարզպետ, հետաքրքրվել Հրազդանի քաղաքապետի ընտրություններից: Նրա պատասխանն անսպասելի էր. «Այլ հարցեր կա՞ն: Չէ՞, շնորհակալություն, ցտեսություն»: