Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը որոշել է դադարեցնե՞լ ռազմական գործողությունները. ծուղակ

Մշակույթ Քաղաքականություն
sahman

Ադրբեջանը որոշել է դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում. այս մասին լրատվություն է տարածվել, որին ի պատասխան ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշում է. «Ադրբեջանական հայտարարությունը տեղեկատվական ծուղակ է, այն չի նշանակում միակողմանի հրադադար։ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարություն կտա»։

Ըստ վերլուծությունների՝ Ադրբեջանը հրադադար է ուզում հայտարարի՝ իր դիրքերը պահելու, ներքին շուկայում հաղթանակ հայտարարելու համար։ Ու քանի որ մեծ կորուստներ ունեն այդ դիրքերը պահելու վրա, ուզում են փակել վիճակը։ Հայկական կողմը դեռևս վերջնական որոշում չունի։

«Իրականությունը բոլորովին այլ է։ Վերջին 24 ժամում Ադրբեջանը երկու անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ դադարեցնում է կրակը, բայց շարունակում է իր ահաբեկչական գործողությունները։ Սա բնորոշ է Ադրբեջանին եւ սա շահարկում է։ Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք կառուցողական նորմալ երկխոսության եւ հակամարտության խաղաղ կարգավորման, սակայն սա չի նշանակում, որ թույլ ենք եւ չենք կարող պաշտպանել մեր անկախությունը, ազատությունն ու արժանապատվությունը»,- «Ռադիոլուրին» հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը։