Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վճռաբեկ դատարանը մերժեց

Քաղաքականություն
hakaharvac_1

ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել «Ա1+»-ի թղթակից Մարինե Խաչատրյանի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի ու Արա Ղազարյանի բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին։ «Այսինքն՝ մեր երկրի իրավապահ մարմիններն ու դատական համակարգը, արհամարհելով ակնհայտ փաստերը, եզրակացրեցին, որ 2014թ. սեպտեմբերի 9-ին ԱԺ մուտքի մոտ լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը չի խոչնդոտվել։ Իհարկե, այս որոշումը մեզ համար անակնկալ չէ։ Ուրեմն թող գործը գնա Եվրոպական դատարան։ Լրագրողի իրավունքները ոտնահարողը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Գոնե մեկ անգամ»,- որոշումը մեկնաբանել է ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը։