Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Նաղդալյանը Պրահայում ներկայացրել է ագրեսոր Ադրբեջանի պահվածքը

Քաղաքականություն
hermine

«Ադրբեջանի ձեռնարկած լայնամասշտաբ ռազմական գործողությունների թիրախ են եղել բնակավայրեր, դպրոցներ, խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ տարեցներ, կանայք և երեխաներ», - այսօր Պրահայում ընթացող ԵԺԿ կանանց խորհրդի նիստում, ներկայացնելով ԼՂՀ սահմաններին տիրող իրավիճակը, ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը։ «Միջազգային կառույցների և տարբեր երկրների մտահոգությունները և կոչերը անարդյունք են, քանի դեռ դրանք անհասցե են և զուրկ իրավիճակի ու Ադրբեջանի ագրեսոր գործելաոճի վերաբերյալ հստակ գնահատականներից»,- ասել է Հ. Նաղդալյանը։