Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկերի երկրի պատասխանը ադրբեջանի ագրեսիային

Քաղաքականություն
agn-lxh-mfa-nkr

Ապրիլի 14-ին Բասկերի Երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանին ԼՂՀ դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծելու համար և հանդես գալիս ի սատարումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Բանաձևում մասնավորապես նշվում է բանակցություններում ԼՂՀ մասնակցության, միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը։ Բանաձևին սատարել են խորհրդարանում ներկայացված բոլոր հիմնական ուժերը։

ԼՂՀ Արտաքին գործերի նախարարություն