ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ԱՄՐԱՊՆԴՎԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Ռուսաստանի պատանեկան ակումբային բաց առաջնության 6-րդ տուրում Երեւանի Շախմատային ակադեմիայի թիմը 4:2 հաշվով պարտության մատնեց մրցաշարի ֆավորիտին` Չելյաբինսկի «Ուրալ»-ին:
Շախմատային ակադեմիային հաղթանակ պարգեւեցին մրցաշարում հաջող հանդես եկող Հովիկ Հայրապետյանը եւ Արմինե Բաբայանը: Այս հաղթանակից հետո Շախմատային ակադեմիան 11 միավորով դարձավ միաձնյա առաջատար, իսկ 2-րդ տեղում ընթացող «Յունիլայն»-ն այս տուրում 4:2 հաշվով հաղթեց Երեւանի «Միկա»-ին:
Մեծահասակների առաջատարը` Եկատերինբուգի «Ուրալ»-ը, 4.5-1.5 հաշվով հաղթեց «Մերիա»-ին եւ ամրապնդվեց 1-ին տեղում: «Ուրալ»-ի կազմում հաղթանակ տոնեց եւ իր թիմին միավոր բերեց նաեւ Վլադիմիր Հակոբյանը:
Լեւոն Արոնյանի «Տոմսկ-400»-ը 3.5-2.5 հաշվով հաղթեց Սամարայի «Պերմոստեպս»-ին եւ 10 միավորով ընթանում է 3-րդ տեղում: Արոնյանը հանդես գալով առաջին խաղատախտակի վրա ոչ-ոքի ավարտեց պարտիան Գելֆանդի հետ: