Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրական գոհարներ եւ գինի

Մշակույթ
1-16

Համազգայինի Հայ Կրթական Մշակութային Միության գրական հանձնախմբի նախաձեռնությամբ, ապրիլի 15-ին  Նյու Յորքի Հայ Կենտրոնի Ավետիսյան սրահի մեջ տեղի ունեցավ ,,Գրական գոհարներ և գինի,, ընթերցասանական երեկո, որին մասնակցեցին երիտասարդ սերունդի ներկայացեիցիչները ։ Երեկոն  բացեց Համազգայինի ատենապետուհի Աստղիկ Սևակը։    Օրվա հադիսավար, Համազգաինի անդամ Արմինե Մինասյանը մասնավորապես ասաց—  37 տարի է , որ Նյու Յորքի ,,Համազգային,,-ի Գրական Հանձնախումբը կազմակերպում է  տարեկան ասմունքային այս գեղեցիկ ու հոգեպարար ձեռնարկը։ Բանաստեղծության միջոցով ծանոթացնել ու մոտեցնել մեր պատանիներին, երտասսարդության և հանրությանը՝ մեր հայ գրականությանն ու պատմության արմատներին, հողին ու ջրին ։ Եվ մի պահ մտածել, որ այնտեղ, ամերիկայից դուրս ապրում շմչում է մի հրաշալի ժողովուրդ, քարից հաց հանող, հայրենասեր ու հայրենազոհ ժողովուրդ, որը մինչև օրս էլ անվերջ պայքարի մեջ է իր արդար իրանունքները իր հայրենին պահպանելու համար ։ Ինչ գնով էլ, որ դա լինի, մենք պիտի պահպանենք մեր դարավոր մշակույթը, միշտ բարձր պահենք Հայ Մշակույթի Ջահը ։ Օրվա հայտագիրում ընդգրկված էին՝ Ավ․Իսահակյանի, Գ․Էմինի, Հ․Սահյանի, Հ․Շիրազի, Ե,Չարենցի, Պ․Սևակի, Դ․Վարուժանի, Մ․Նալբանդյանի, Գր․Քեշիշյանի բանաստեղծությունները, որոնց արատասանությամբ հանդես եկան երիտասար սերունդ ներկայացուցիչներ՝ Նկիլըս Առաքելյանը, Թալին Բաղդասարյանը, Վաահագն, Աստղիկ և Նարեկ Բուդաղյանները, Վեհ Պզտիկյանը, Սոսի Էսաջանյանը, Նիքոլ Մարքը, Նազարեթ  և Արուսյակ Մարգարյանները ։ Օրվա պատվավոր հյուր էր, Նյու Յորքի Սբ․Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հովիվ ՝ Մեսրոպ Լագիսյանը, որն իր գոհունակությունն ու շնորհակալույնը հայտնեց երեկոյի կազմակերպիչներին և հուշանվերներ հանձնեց երիտասարդ մասնակիցներին ։ Երեկոն  նվիրված էր Հայաստանի Անկախության 25-ամյակին և անպարտելի Հայոց Բանակին ։ Այն ավարտվեց Ստ․Լուսիկյանի ,,Հայոց Բանակ,, բանաստեղծությանբ , որի կատարունսվ հանդես եկավ՝ Մհեր Ջանյանը ։ Հանդիսության ավարտից հետո, ներկաները ըմպեցին հայակական  կարմի գինի ։ DSC_4217 DSC_4223 DSC_4241      ՌՈԲԵՐՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ    ՆՅՈՒ  ՅՈՐՔ     Լուսանկարները՝ հեղինակի