Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորներ են նշանակվել

Քաղաքականություն
7e2230748a8d8b672d79e6d4e65eba71

ՀՀ Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրերով Աննա Դանիբեկյանը նշանակվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ Արսեն Նիկողոսյանը՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ապրիլի 15-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին ու դատավորներին է ներկայացրել Աննա Դանիբեկյանին: Նույն օրը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին ու դատավորներին է ներկայացվել Արսեն Նիկողոսյանը: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ընդգծելով նորանշանակ դատավորների բարձր պատրաստվածությունն ու գիտելիքները, հույս է հայտնել, որ երիտասարդ դատավորները նոր ավյուն ու եռանդ կներդնեն արդարադատությունը պատշաճ իրականացնելու պատասխանատու աշխատանքում: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի, ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ, վերոնշյալ դատարաններում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին:   ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն