Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջիկա տարիներին նկատվելու են դրական տեղաշարժեր. Հրազդանի քաղաքապետ

Քաղաքականություն
1ca3f2e9b1e5dc1a1f81ffa2c68fa487

Հրազդան քաղաքի հարգարժա՛ն բնակիչներ Սիրելի՛ հրազդանցիներ Ավարտվեցին ապրիլի 17-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և Հրազդանի ընտրողները կրկին ինձ վստահեցին քաղաքի առաջիկա տարիների ղեկավարումը: Մեծապես շնորհակալ եմ և իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում իմ բոլոր ընտրողներին, շնորհակալան խոսքեր եմ հղում նաև ինձ չընտրողներին: Ինձ տրված բոլոր քվեներն ընկալում եմ որպես վստահության երաշխիք, որը նոր ուժ կհաղորդի առաջիկա տարիներին Հրազդանում նոր որակի աշխատանքներ իրականացնելու հարցում: Ինձ չտրված բոլոր քվեները բերում են այն վերլուծությանը, որ առաջիկա տարիներին մեր քաղաքում պետք  կատարվեն առավել արդյունավետ աշխատանքներ, որպեսզի այդ անձինք ևս ապագայում  ձևավորեն իրենց վստահությունը: Շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, երկրի քաղաքական և մարզային իշխանություններին, իմ բոլոր համակիրներին և կողմնակիցներին: Պետք է շնորհակալ լինեմ նաև մրցակիցներիս՝ հրազդանյան ընտրություններն առավելապես մրցակցային դարձնելու համար, որի պարագայում արձանագրված հաղթանակն առավել համոզիչ ու հիմնավոր է դառնում: Եվ բնականաբար շնորհակալական խոսքեր պետք է հղեմ բոլոր լրատվամիջոցներին, ովքեր անկախ իրենց ուղղվածությունից, այս օրերին Հրազդանում էին և լուսաբանում էին հրազդանյան ընտրական առօրյան: Այս ամենով հանդերձ դարձյալ վերահաստատում եմ Հրազդան քաղաքում առաջիկա տարիներին բազմաթթիվ դրական զարգացումներ ապահովելու՝ իմ պատրաստակամությունը և «Իմ թիմը հրազդանցի՛ն է» կարգախոսի ներքո առաջիկա տարիներին մեր քաղաքում նկատվելու են բազմաթիվ դրական տեղաշարժեր:   Շնորհակալությամբ և երախտագիտությամբ  Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյան