Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ պատվիրակները կհիշեցնեն Ալիեւի հարստությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
hermine-naghdalyan

Թեեւ ԼՂ հակամարտության թեման որպես ընթացիկ հարց չմտավ ԵԽԽՎ օրակարգ , այնուամենայնիվ, դա չի նշանակում՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը չի քննարկվելու նստաշրջանի ընթացքում : Սա նաեւ նշանակում է, որ ԵԽԽՎ պատվիրակները  հարցը կարող են բարձրացնել բոլոր քննարկումների ժամանակ` առնչություն գտնելով քննարկվող թեմայի հետ : Մեր պատվիրակները մասնավորապես ԼՂ հարցը բարձրացնելու են Պանամյան փաստաղթերի  հարցի քննարկմանը, քանի որ համարում են, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը անմիջական կապ ունի Ալիեւի ընտանիքի հարստության բացահայտման հետ : Այս մասին հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը Ստրասբուրգից։ Մի քանի հանգամանք է բարձրաձայնվել Քաղաքական բյուրոյի նիստում, երբ որոշվել է   ԼՂ հակամարտությունը չընդգրկել որպես ընթացիկ հարց ԵԽԽՎ օրակարգում :  Նիստից հետո ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը  հայտնեց, որ աննպատակահարմար համարելու հանգամանքներից մեկն այն է, որ նախորդ նստաշրջանում արդեն լայնածավալ քննարկում է եղել ԼՂ թեմայով : « ԵԽԽՎ  Քաղաքական բյուրոն  այս պահին ձեռնպահ է մնում որեւէ ծավալուն քննարկումից՝ հուսալով, որ գործընթացները, որ կապված են խաղաղության վերահաստման եւ բանակցային սեղան վերադառնալու համար, ընթանան, եւ բանավեճերով հանկարծ չվնասեն դրան»,-ասաց նա: Ի դեպ, հայկական պատվիրակությունը պատրաստել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» վերնագրով գրքույկ, որը բաժանվում է պատվիրակներին :