Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյան չգիտի՝ ինչ վիճակում են Արցախից տեղահանվածները (տեսանյութ)

Հասարակություն
socap-nkar

Ապրիլյան պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած արցախյան բնակավայրերից Հայաստան տեղափոխված բնակիչներով պետական որևէ կառույց չի զբաղվում։ Այս մասին պարզ դարձավ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանի ու այլ պաշտոնյաների հրավիրած մամուլի ասուլիս ժամանակ։ «Ա1+»-ի հարցին՝ արդյո՞ք իրենք հետաքրքրվել են՝ ինչ վիճակում են գտնվում այդ մարդիկ, պարոն Սաիյանը նշեց, որ չգիտի՝ արդյո՞ք պաշտոնապես այդ մարդիկ տարհանված են։ Նա նաև տեղյակ չէր, որ, օրինակ, Չարենցավան քաղաքում 130 թալիշցի է հանգրվանել ու ընտանիքները օգնության կարիք ունեն։ Լրագրողների այս հիշեցմանը պետական պաշտոնյան արձագանքեց. «Կարծում եմ չափազանցնում եք»։