Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շինարարությունը կարող է թունավորման պատճառ դառնալ (տեսանյութ)

Հասարակություն
teryan-3

Տերյան 3ա շենքի  ստորգետնյա ավտոկայանատեղին արդեն 9 ամիս է՝ դարձել է  միակողմանի:  Մուտքը փակել է հարեւանությամբ իրականացվող շինարարությունը: Շենքի բնակիչ Հակոբ Հարությունյանն անհանգստանում է՝ միակողմանի փակ լինելը օդափոխման տեղ չի թողնում. «Այդ արտանետված գազերը կարող են թունավորման պատճառ դառնալ»,- ասում է նա: Բացի այդ,  բնակչին անհանգստացնում է նաեւ ավտոտնակի խոնավությունը: Այստեղ էլ, ըստ նրա, անպատասխանատու են եղել հյուրանոցի շինարարությունն իրականացնողները. «Անձրեւաջրերը գալիս են,  ջրափոսերի մեջ կուտակվում են,  լցվում պատերի մեջ ու լրիվ թացանում է պատը: Իրենք արդեն ֆունդամենտը բարձրացրել են, ոչ մի բան չի խանգարում, որ բացեն մուտքը, կողքից էլ դեպի բակ ճանապարհը սարքեն, մեր ավտոտնակների հետեւի հողն էլ լցնեն,  փակեն, որ ջուրը չլցվի»։ Շինարարությունն իրականացնող «Լեվ ընդ Դավ» ընկերության ներկայացուցիչը չցանկացավ  խոսել տեսախցիկի առաջ: Միայն պնդեց, որ ավտոտնակի մուտքը փակել է բնակիչների անվտանգության համար. «Հիմա ես էս պռախոդը որ բացեմ, իրանք գալու են ու ավտոմատ ընկնելու են  էդ փոսը, ասել եմ  մի քանի օր համբերեք՝ իմ բետոն արած ճամփով կգնաք կգաք»: Բնակիչը, սակայն,  ընկերության ներկայացուցչի պատճառաբանություններին չի հավատում:  Նրանք նախապես խոստացել էին  մուտքը բացել  նախորդ տարվա հոկտեմբերին: Մինչեւ այսօր սայլը տեղից չի շարժվել: Հակոբ Հարությունյանը մտավախություն ունի, որ  մուտքն այլեւս չի բացվի, իսկ իր  ավտոտնակը անձրեւաջրերի պատճառով շուտով ամբողջությամբ կքանդվի: Ավելին՝ տեսանյութով