A
A
Երեխաները՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկները ձեռքներին, եկել էին նաեւ բազմաթիվ երեխաներ: Փորձեցինք նրանցից ճշտել, արդյոք գիտե՞ն, թե ուր են եկել: Երեխաների մեծ մասն ասում էր, որ եկել է հարգելու զոհվածների հիշատակը: Իսկ, թե ովքե՞ր են զոհվել ու ե՞րբ հարցին նրանք ասում էին՝ մեր հայ զինվորներն են զոհվել: Ծիծեռնակաբերդ եկած երեխաների մի մասն էլ գիտեր պատմությունը՝ թուրքերի ոճրագործության մասին պատմում էին ու ասում՝ մեծանանք զինվոր են դառնալու, որ վրեժ լուծեն: Մանրամասները՝ տեսանյութում