Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ. քննչական կոմիտե

Հասարակություն
4622-1

Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել երեկ երեկոյան Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում թիվ 63 ավտոբուսի պայթյունի պատճառը։ ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ա1+»-ին փոխացեց, որ դեռևս չեն ստացվել փորձաքննության արդյունքները. «Ստացվելուն պես կհրապարակենք»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում պայթել է թիվ 63 ավտոբուսը, որի մեջ եղել է 9 ուղևոր: Նրանցից 2-ը զոհվել են, իսկ 7-ը ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, նրանցից մեկը հիվանդանոցից դուրս է գրվել։