Բացել լրահոսը Փակել լրահոսը
RV case
A A
Պաշտոնական

«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի․ Ռուբեն Վարդանյանի մեղադրական եզրակացության վերլուծությունը իրավաբան Տարոն Սիմոնյանի կողմից և ՀԴԿԽ առաջարկները

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակի հայտարարությունը․

Հայ դատի կենտրոնական գրասենյակը հրատարակության է պատրաստել Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության և դատավճռի՝ Տարոն Սիմոնյանի 15 մասից բաղկացած վերլուծության ժողովածուն, որին հաջորդում են Հայ դատի կենտրոնական խորհրդի եզրահանգումները, դիտարկումներն ու քաղաքական առաջնահերթությունները հայ գերիների ազատ աձակման հարցում։

Ժողովածուն ներառում է «Փաստինֆո» լրատվական կայքի՝ 2026 թվականի հոկտեմբերի 5–23-ը հրապարակած 15 մասից բաղկացած շարքը, որը պատրաստվել է միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանի կողմից։ Շարքը «Փաստինֆո»-ն հրապարակել է նաև անգլերեն և ռուսերեն, իսկ Free Armenian Prisoners կայքն այն ամբողջությամբ վերահրատարակել է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն։

Հոդվածները վերահրատարակվում են «Փաստինֆո»-ի և հեղինակի՝ Տարոն Սիմոնյանի թույլտվությամբ՝ կայքում հրապարակված տարբերակների հիման վրա։ Դրանց հեղինակային և խմբագրական ձևակերպումները, ներառյալ գնահատողական արտահայտությունները, պատկանում են սկզբնական հրապարակումներին։ Հայ դատի կենտրոնական գրասենյակի կողմից պատրաստված ներածությունը, եզրակացությունը և այլ նյութերը ներկայացված են առանձին բաժիններով։ Բացառությամբ «Փաստինֆո»-ում հրապարակված Տարոն Սիմոնյանի հոդվածների՝ սույն փաստաթղթի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է Հայ դատի կենտրոնական խորհուրդը։

Հայ դատի կենտրոնական գրասենյակը միջազգային լսարանի համար պատրաստել է նաև անգլերեն հատուկ զեկույց, որն ամփոփում է գործի փաստերը, մեղադրական եզրակացության և դատավճռի էջային հղումներով ներկայացնում է դատավճռի ներքին հակասությունները, ինչպես նաև միջազգային կառույցների գնահատականներն ու ՀԴԿԽ-ի առաջարկությունները։ Սույն հայերեն ժողովածուն ոչ թե կրկնում, այլ լրացնում է այդ զեկույցը՝ գործի փաստերը հասանելի դարձնելով հայալեզու հանրությանը Հայաստանում և սփյուռքում։

 

 

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ