A
A
«Եվրատեսիլ»-ում արգելել են Արցախի դրոշը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները հրապարակել են իրենց, այսպես ասած, դրոշների քաղաքականությունը, որով արգելում են եվրատեսիլյան դահլիճ տանել որոշ դրոշներ: Արգելված դրոշների ցանկում է հայտնվել նաեւ Արցախի Հանրապետության դրոշը:
Փաստաթղթում նշված է, որ արգելվում են այն դրոշները, որոնք քաղաքական, կրոնական կամ առեւտրային քարոզ են պարունակում, ինչպես նաեւ վիճելի տարածքների դրոշները:
Չնայած այս հանգամանքին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասաց, որ իրենք անպայման իրենց հետ տանելու են Արցախի դրոշը:
Բացի Արցախի դրոշից, «Եվրատեսիլ-2016»-ում արգելված են նաեւ Կոսովոյի, Ղրիմի, Պաղեստինի եւ Բասկերի դրոշները:
