Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոբելյանական համերգներ ՝ Թալալյանների փառատոնի ընթացքում

Մշակույթ
talyan1

Մայիսի 18-ին կմեկնարկի  Հենրիկ և Գերոնտի Թալալյանների հանրապետական ամենամյա 7-րդ փառատոնը,որն իրականացվում է «Արս լունգա» ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի  նախարարության ֆինանսական աջակցությամբ: 2008 թվականին հիմնադրվելով որպես թավջութակային երաժշտության փառատոն (գեղարվեստական ղեկավար  Արամ Թալալյան)՝ այն 2010 թվականից ընդլայնվեց և դարձավ ալտի և թավջութակի փառատոն՝ Արվեստների պատկերասրահ մշակութային հիմնադրամի աջակցությամբ: 2013թվականից փառատոնի կազմակերպչական գործունեությունը ստանձնեց «Արս լունգա» հասարակական կազմակերպությունը՝ ծրագրերում ընդգրկելով ինչպես  մենակատարների, փոքր կազմերի, այնպես էլ բազմանդամ նվագախմբերի: Թալալյան եղբայրների անվան հանրապետական  ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել  շնորհալի երիտասարդ կատարողների համար, պրոպագանդել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների  միջև, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ և պատանի կատարողների զարգացմանը: Այս տարվա փառատոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նախատեսում  է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ` հնչեցնելով պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ գրված ալտի և թավջութակի համար: Փառատոնը առանձնակի կարևորում է տարվա հոբելյարների ստեղծագործությունների կատարումը, որոնց թվում են հայ կոմպոզիտորներ Ա. Բաբաջանյանը (95), Է.Միրզոյանը (95) և  Մ. Կոկժաևը (70), ինչպես նաև անվանի թավջութակահար Գերոնտի Թալալյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգ: Փառատոնը կհյուրընկալի անվանի երաժիշտների` Դմիտրի Նովգորոդսկի (դաշնամուր/ ԱՄՆ), Անի Աղաբեկյան (ջութակ/ Գերմանիա), Տիգրան Հախումյան (ջութակ/ Գերմանիա), Տիգրան Մահտեսյան( ջութակ): 13174201_965295416919318_7212242070682396470_n