Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես հասկանալ՝ արդյո՞ք զույգը համատեղելի է (տեսանյութ)

Հասարակություն
anmex-asulis-nkar

Ինչպե՞ս հասկանալ՝ տվյալ անձը համապատասխանո՞ւմ է քո սեռական պատկերացումներին, թե՞ հնարավոր են վատ անակնկալներ երկու կողմի համար էլ։ Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի համոզմամբ՝ հարցի պատասխանն ստանալու համար կարևոր է զույգի միջև շփման հասունությունը. «Թե որքանով է զույգը պատրաստ հարաբերություններն աստիճանաբար խորացնելուն, դեպի ինտիմ տանելուն, քանի որ այդ ինտիմը շատ դեպքերում վրա է հասնում հանպատրաստից, առանց հոգեբանական հասունության, առանց մեկը մյուսին զգալու»։ Ըստ նրա՝ պարտադիր չէ անկողնային հարաբերություն՝ հասկանալու համար՝ արդյո՞ք լիովին համահունչ է զույգը. «Կան որոշ չափորոշիչներ, որոնցով կարելի է եզրակացության գալ։ Կարևոր է, որ զույգը ժամանակ առ ժամանակ քննարկի այն հարցերը, որոնք իրենց հետաքրքրում են»,- ասում է պարոն Շահրամանյանը։ Վաղը՝ մայիսի 15-ին, Հայաստանն ու աշխարհը կնշեն ընտանիքի օրը: Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից՝ 1993 թվականին: Հայաստանում այդ օրը նշվում է 2011 թվականից: Հոգեբան Մարիամ Մեհրաբյանի համոզմամբ՝ հայ ընտանիքը իր բոլոր կողմերով շատ երկրների ու ժողովուրդների համար կարող է օրինակ ծառայել. «Գաղտնիքը մեր պապերի ավանդույթներն են եղել, բայց քանի որ երկիրը անցումային շրջանում ունեցավ որոշակի ճեղքվածքներ, դրանից անմասն չմնաց հայ ընտանիքը»։ Նրա վստահեցմամբ՝ ընտանիքում վատ մթնոլորտը ունենում է խորը պատճառներ, և որ դրանք մեկ օրում չեն առաջանում. «Սեռական ու հոգեբանական անհամատեղելիությունը այն խորքային պատճառներն են, որոնք տանում են ամուսնաընտանեկան դավաճանությունների, բարձրացնում են ամուսնալուծությունների թիվը»։ Մանրամասները՝ տեսանյութում