Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը` Միջազգային օպերային մրցանակակիր

Մշակույթ
soprano

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը հեղինակավոր Միջազգային օպերային մրցանակին է արժանացել: The International Opera Award-ը համարվում է օպերային արվեստի աշխարհի ոչ պաշտոնական «Օսկարը»: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունցել Լոնդոնի Սավոյ թատրոնում, որը մեկ տանիքի տակ էր հյուրընկալել  համաշխարհային երաժշտական խոշորագույն աստղերին: «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում Մարիինյան թատրոնի լիտվացի սոպրանո Հասմիկ Գրիգորյանի հադթանակը յուրահատուկ նվեր հանդիսացավ երգչունուհու  ծննդյան 35-ամյակի առթիվ:  Իր ծննդյան օրը երգչուհին նշել էր մայիսի 12-ին:  Միջազգային մրցույթի մրցանակին հավակնող Գրիգորյանի ախոյաններն էին ռուսաստանցի սոպրանո` Եկատերինա Բականովան և Աիդա Գաիֆուլինան, ՀԱՀ–ից` Գոլդա Շուլցը և Նոզուկո Մեմոն և ԱՄՆ-ից` Նադին Սյերրան: Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկի կյանքում նման հաջողությունն առաջին դեպքը չէ:  Դեռևս 2005 թվականին լավագույն բեմելի համար նա արժանացել է  «Բեմի Ոսկե խաչ» մրցանակի, 2010 թվականին նույն «Բեմի Ոսկե խաչին» արժանացել է լավագույն կատարման համար: