A
A
Սեյրան Օհանյանը փոխանցեց 43.000 եվրոն
Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Ռուբեն Առաքելյանին շուտով կտեղափոխեն Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ իրականացնելու համար։ «43.000 եվրո գումարն էր պակասում, որը քիչ առաջ փոխանցվել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից»,-«Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Ռուբեն Առաքելյանի ազգականը՝ Նարինե Թումանյանը։ Հիշեցնենք, որ զինծառայողի՝ Գերմանիայում բուժման համար 90.000 եվրո էր անհրաժեշտ։ Ռուբենի մայրիկի՝ Անահիտ Մկրտչյանի անունով բացված հաշվեհամարին մնացյալ գումարն առկա էր։ Պակասում էր միայն 43.000 եվրոն։ Այժմ Առողջապահության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի վիրավոր զինվորին կարողանան տեղափոխել։