Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում քաղցկեղից մահացությունների մեծ թվի պատճառը

Հասարակություն
bna

Շրջակա միջավայրն այսօր Հայաստանում հավուր պատշաճի չի պահպանվում.  կարծում է բնապահպան Կարինե Դանիելյանը. «Անկախության տարիներին մենք մեզ դրսեւորել ենք որպես ագահ, բարբարոս, բնությունը քայքայող ժողովուրդ»։ Այսօր Հայաստանում ամենամեծ  բնապահպանական խնդիրը ջրի դեֆիցիտն ու ախտոտվածությունն է. սա էլ  բնապահպան Ինգա Զառաֆյանի կարծիքն է, ըստ նրա  վերջին տարիներին այս խնդիրն ավելի է սրվել . « Այս պահին Գառնիում ու Գողթում էլ կա այդ խնդիրը, Ազատ գետը չունի այդքան ջուր, որ բավարարի շրջանի բոլոր պահանջները: Դա լուրջ խնդիր է, բայց այն միայն այս երկու համայնքներում չէ,  մենք ունենք ջրի դեֆիցիտ ամբողջ Հայաստանում»: Անդրադառնալով ջրի  աղտոտվածությանը ՝բնապահպանը մտահոգություն հայտնեց,  որ Հայաստանի  գետերի մեծ մասը վերջին տարիներին դասվել են հինգերորդ  կարգի գետերի շարքին, իսկ դա  համաշխարհային  ստանդարտներով համարվում է ամենավատ ցուցանիշը. «Մեր երկրում չկան մաքրման կայաններ, որոնց միջոցով ազատվենք կեղտաջրերից: Ու պատահական չէ, որ Հայաստանը առաջին տեղն է  զբաղեցնում  քաղցկեղից մահացությունների թվով, հենց այդ  ջուրն է մեր մթերքը դարձնում թունավոր: Եթե մենք ուզում ենք  առողջ լինել, պետք է պահպանենք  ջրի մաքրությունը»: «Ա1+»-ի  հարցին, թե համատարած ծառահատումների խնդիրն ինչպես պետք է լուծվի, տիկին Զառաֆյանը պատասխանեց. «Մեր հաղթանակի այգու դիմացի մասը առաջ անտառ էր, հիմա այնտեղ ոչ մի ծառ չկա,  ամբողջ տարածքը կառուցապատվել է,  նույնը Դալմայի այգիներն են, Նորքի անտառի մասին խոսք չկա:  Վերջին տարիներին կառուցապատվում են նաեւ բակերը, ու ոչ մի ծառ չի մնացել»: