A
A
Միջադեպ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստին
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռ չսկսված՝ ընդմիջվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը։ Երբ դատավոր Մնացական Մարտիրոսյանը մտավ նիստերի դահլիճ, դատավարության մասնակից Էդուարդ Գյոզալյանը ոտքի չկանգնեց։ Դատավորը նախազգուշացում կիրառեց՝ նշելով, որ հաջորդ անգամ նրան կհեռացնի։ Դրանից հետո Էդ. Գյոզալյանը հայտարարեց, որ նա աշխարհի ամենաարդար դատավորն է, որից հետո դատավորն ընդմիջում հայտարարեց՝ նրան նիստերի դահլիճից հեռացնելու համար։ Նկարում՝ Էդուարդ Գյոզալյանը