Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կ. Գուլոյանի խոստումից հետո գողթեցիները բացեցին ճանապարհը (տեսանյութ)

Հասարակություն
gexardalich

14.45 Գողթի գյուղապետ Արտավազդ Հակոբյանը գյուղացիներին խնդրեց բացել ճանապարհը եւ խոստացավ, որ մինչեւ հարցի վերջնական լուծումը Գեղարդալճի մոտ շինարարական աշխատանքները չեն վերսկսվի: Գյուղացիները պահանջեցին կապ հաստատել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ: Հեռախոսով Գուլոյանը հաստատեց գյուղապետի ասածը: Գողթեցիները բացեցին Գողթ-Երեւան ճանապարհը: 12. 09 Գողթ համայնքի բնակիչները այս պահին կրկին փակել են Գողթ-Գեղարդավանք ճանապարհը: Նրանք նշում են, որ պայմանավորված ժամին աշխատանքային խումբը չի ժամանել համայնք, եւ իրենք փակել են ճանապարհը: 11. 53 Կոտայքի մարզի Գողթ համայնքի բնակիչները մինչեւ ժամը 12.00-ը կսպասեն աշխատանքային խմբին՝ հանրային քննարկում կազմակերպելու համար: «Եթե չեկան 12.01 րոպեին, կրկին կփակենք ճանապարհը»,- «Ա1+»-ին ասաց համայնքի բնակիչ Վահրամ Սեդրակյանը: Հիշեցնենք, որ հունիսի 3-ին  Կոտայքի մարզի Գողթ համայնքի բնակիչները փակել էին Գողթ-Գեղարդ ճանապարհը:  Նրանք պահանջում են չեղարկել ծրագիրը, ըստ որի   Գեղարդալճի ջուրը ինքնահոս ոռոգման համակարգով պետք է  տեղափոխվի Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ եւ Հացավան  համայնքներ: Ի դեպ, բնակիչները պահանջում են նաեւ, որ հանրային քննարկումը կազմակերպվի փողոցում, որպեսզի բոլորը մասնակցեն: Լուսանկարը՝ նախորդ ակցիային