Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Հայկ Կյուրեղյանին տեղափոխել են այլ ՔԿՀ

Հասարակություն
hayk-kyurexyan

Օդամղիչ ատրճանակից կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը,  գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ եւ նա արդեն դատապարտյալ է, եւ կարող են հանդիպել երկու ամիսը մեկ: Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանի բողոքը  Վճռաբեկ դատարանը վարույթ չէր ընդունել: Նա  դիմել էր դատարան՝  իրավունքների խախտման փաստը ճանաչելու, իրավունքների խախտումները վերացնելու եւ գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ կայացնելու պահանջով: Հայկ Կյուրեղյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ: «Շանթ Հարությունյան եւ ընկերներ»-ը գործով դատական առաջին նիստից առաջ նա ի նշան բողոքի բարձրացել էր դատարանի դիմաց կայանված  մեքենայի վրա եւ կրակոցներ արձակել: Նա հազվադեպ էր մասնակցում դատական նիստերին, քանի որ դատավոր Արմեն Բեկթաշյանը դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար հեռացրել էր դահլիճից: Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոք ներկայացնել ՄԻԵԴ՝ դատավարության ընթացքում Հայկ Կյուրեղյանի  իրավունքները խախտելու համար: