ԿՐԿԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի ընթացիկ առաջնությունում արդեն որպես կանոն խոշոր հաշիվներ են գրանցվում, սակայն ցավալին այն է որ դրանք ֆուտբոլին ոչ բնորոշ խոշոր են: Օրինակ այսօր «Հանրապետական» մարզադաշտում կայացած «Փյունիկ»-«Շիրակ» խաղում չեմպիոնը հաղթեց 7:0 հաշվով:
«Փյունիկի» կազմում 2-ական գնդակներ են խփել Լեւոն Պաչաջյանը եւ Գեւորգ Ղազարյանը: Ընթացիկ առաջնության գլխավոր ռմբարկու Արսեն Ավետիսյանը նույնպես առանց գոլի չի հեռացել խաղադաշտից: Ավետիսյանը բացել է այս խաղի հաշիվը` խփելով իր 6-րդ գնդակը: «Փյունիկը» տոնեց իր 6-րդ անընդմեջ հաղթանակը, որոնցից 5-ում խոշոր հաշվով: Ի դեպ, նախորդ տուրում «Փյունիկը» կրկին ոչ ֆուտբոլային 5:0 հաշվով ջախջախել էր «Արարատին», որը ի տարբերություն ֆինանսական խորը ճգնաժամում գտվող «Շիրակի», այս տարի իր առջեւ խնդիր է դրել մտնել լավագույն եռյակ:
Այսօր եւս մեկ հանդիպում կայացավ Ոսկեհատում, որտեղ «Միկան» հյուրընկալել էր «Արարատին»: Այս խաղում խոշոր հաշիվ չգրանցվեց եւ «Միկան» հաղթեց ընդամենը 2:0 հաշվով: 2-րդ կեսում փոխչեմպիոնի կազմում մեկական անգամ աչքի ընկան Արմեն Շահգելդյանը եւ Արտյոմ Ադամյանը:
Հայաստանի առաջնության 7-րդ տուրի վերջին 2 հանդիպումները կկայանան վաղը 18:00-ին: