Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-05-13_08-34-13
A A
Պաշտոնական

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին

Մայիսի 13-ին, ժամը 02։41-ին Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի սուպերմարկետներից մեկի ետնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սարդարապատ գյուղի սուպերմարկետներից մեկի մոտակայքում «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին:

Երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: