Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քավոր-սանիկի վեճը հասել է դատարան (տեսանյութ)

Հասարակություն
arqa-restoran

Ծաղկաձորի  «Արքա» ռեստորանային համալիրը թշնամացրել է քավոր-սանիկի։ Օնիկ Բաղդասարյանի ու Գնել Հայրապետյանի վեճը հասել է դատարան։ «Օնիկ Բաղդասարյանը  կառուցել է այդ ամեն ինչը, որից երեք տարի հետո պարզվել է, որ այդ հողատարածքը, որտեղ ինքը կառուցել է եւ որտեղ   Գնել Հայրապետյանը աշխատել է, սեփականաշնորհվել է»,- «Ա1+»-ին ասաց Օնիկ Բաղդասարյանի ներկայացուցիչ,  փաստաբան  Աշոտ Սարգսյանը։ Օնիկ Բաղդասարյանը    հայց է ներկայացրել՝  պահանջելով  չեղյալ համարել  Ծաղկաձորի քաղաքապետարանի որոշումը՝  «Արքա» ռեստորանի տարածքը աճուրդով Գնել Հայրապետյանին վաճառելու վերաբերյալ։  Առաջին ատյանը բավարարել է բողոքը, գործը  հասել  է վերաքննիչ։ Աշոտ Սարգսյանի  խոսքերով՝ դատարանում  նույնիսկ շինարարներն են փաստել, որ  շինությունը Օնիկ Բաղդասարյանն է կառուցել. «Թող Գնել Հայրապետյանը ինքը բերեր վկաներ, ասեր ոչ նրանք չեն կառուցել , սրանք են կառուցել»: Իսկ Գնել Հայրապետյանի ներկայացուցիչ Վարդան Առաքելյանն ավելացնում է. «Կարող է Հայաստանում ցանկացած գործատուի մոտ աշխատող աշխատակիցը գործատուի շահերից չբխող ցուցմունք տալ»: Նրա  խոսքերով՝ դատարանը նույնիսկ փորձագետի չի հարցաքննել՝ պարզելու,  թե երբ է կառուցվել շինությունը: Վարչական վերաքննիչ դատարանը այս գործով որոշումը կհրապարակի հուլիսի 7-ին: Մանրամասները՝ տեսանյութում