Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտական հերթապահությունից հետո՝ զեղչ բուհում. ՄԻՊ

Հասարակություն
MHM83588-copy

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել, որ որդին, ով սովորում է Երեւանի պետական համալսարանում, առաջին կիսամյակի ավարտից հետո զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության եւ ծառայության ընթացքում իրականացրել մարտական հերթապահություն: Ծառայության ավարտից հետո ուսումը ԵՊՀ-ում շարունակել է առաջին կուրսի երկրորդ կիսամյակից, սակայն չի կարողացել ստանալ ուսման վարձի փոխհատուցում՝ որպես մարտական հերթապահություն իրականացրած զինծառայող: Դիմումի հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչները հարցը քննարկել են ԵՊՀ ուսումնամեթոդաբանական վարչության հետ: Դրանից հետո ուսման վարձի փոխհատուցման հարցը քննարկվել է նաեւ ռեկտորատի նիստում: Արդյունքում, Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողին տրամադրվել է ուսման վարձի 30 տոկոսի չափով փոխհատուցում:   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ