Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դրական միտումներ՝ հոսպիտալի վիրավորների մոտ (տեսանյութ)

Հասարակություն
armen

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորվում ստացած երեք զինվոր դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նրանց վիճակը գնահատում է կայուն՝ դրական միտումներով . «Այսօր Ռոլանդին կարողացել են բակ իջեցնել` մաքուր օդի, բոլորի մոտ կայուն դինամիկա կա, հուսով եմ, որ շուտով կապաքինվեն, կտեղափոխվեն պալատ»: Անդրադառնալով բուժումը Գերմանիայում շարունակող Արման Լազգիյանին՝ նախարարը նշեց, որ նրա մոտ վիճակը կայուն է. «Գրեթե ամենօրյա կապի մեջ ենք իրենց հետ, ինչպես նաեւ  Համբուրգի հիվանդանոցի հետ, որտեղ նա անցնում է իր բուժումը»: Ինչ վերաբերում է վիրավոր զինծառայողների ծնողների դժգոհություններին, որ կառավարությունը պատշաճ չի աջակցում իրենց երեխաների բուժմանը, նախարարը նշեց. «Իհարկե, այդպիսի բան չի կարող լինել, որ պետությունն աջակցություն չտրամադրի, որովհետև առաջին գծից մինչև նեղ մասնագիտական բուժօգնություն` ամենն իրականացվել է պետության հովանու ներքո: Հայաստանի կառավարությունը իրականացնում է բոլոր հնարավոր միջոցառումները` բուժական օգնությունը պետական ծրագրերի շրջանակում իրականացնելու համար»: