Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հասարակական կարգը խախտած կալանավորն  արդարացվեց

Հասարակություն
20.11.26

Երեւանի Կենտրոն եւ Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր արդարացման դատական ակտ է կայացրել: Հանցակազմի բացակայության հիմքով նա  արդարացրել է խուլիգանության մեջ մեղադրվող Արմեն Ասատրյանին: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, մեղադրողը միջնորդել էր իր Արմեն Ասատրյանին դատապարտել մեկ տարվա ազատազրկման: Ի դեպ, հենց Արմեն Բեկթաշյանը փոխել էր  նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին կալանքով, քանի որ վերջինս չէր ներկայանում դատական նիստերին:  Խուլիգանության մեջ մեղադրվող Արմեն Ասատրյանը 6 ամիս կալանավորված էր: Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Ասատրյանը «Կայոտ» ակումբում ինքնությունները չպարզված անձանց հետ մոտ 20 րոպե տևողությամբ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով՝ վիճաբանել է Աղասի Ստամբոլցյանի հետ, բարձրաձայն տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում ձեռքերով մի քանի անգամ հարվածել է վերջինիս դեմքին, դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս: