«Ոստիկանների կողմից կամայական վերաբերմունք` ակտիվիստների նկատմամբ» (տեսանյութ)
2013 թվականին իրավապաշտպանների և ակտիվիստների իրավունքների խախտման 54 դեպք է գրանցվել, 2014-ին՝ 63, իսկ նախորդ տարի 99 դեպք։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ժողովրդավարական հաստատությունների մոնիթորինգի եւ զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանի խոսքով՝ մեծ մասամբ խախտվում է քաղաքացիների՝ հավաքների ազատության իրավունքը։ «Կրկնապատկվել են 2015 թվականին հավաքների ազատության իրավունքի խախտումները՝ նախորդ տարիների նկատմամբ։ Ընդ որում՝ այժմ ունենք ընտրողական, կամայական վերաբերմունք ոստիկանների կողմից հավաքների մասնակիցների նկատմամբ»,-ասաց նա։ Վարդինե Գրիգորյանը «Հիմնադիր խորհրդարան»-ի օրինակով ներկայացրեց հավաքների ազատության իրավունքի ոտնահարման դրսևորումը. «Այստեղ հստակ կա իշխանությունների՝ մասնավորապես քաղաքապետարանի և ոստիկանության միտումը՝ հնարավորինս սահմանափակելու, արգելելու և ճնշելու հավաքները, որոնք իրականացվում են իրազեկման նպատակով։ Սրանք այն խնդիրներն են, որոնց չենք կարող ուշադրություն չդարձնել»։ Ամբողջությամբ՝ տեսանյութով