Մեծ Բրիտանիայում պահանջում են 2-րդ հանրաքվեն անցկացնել
Մեծ Բրիտանիայում Եվրամիության անդամակցության վերաբերյալ երկրորդ հանրաքվեն են պահանջում անցկացնել: Այդ կապակցությամբ առցանց սկսված ստորագրահավաքին մոտ չորս միլիոն մարդ է միացել արդեն: Ստորագրահավաքը տեղադրված է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում, որին մասնակցել կարող են միայն տեղի քաղաքացիները: Կազմակերպիչները իշխանություններին կոչ են անում պահպանել այն կանոնը՝ համաձայն որի, եթե կողմ կամ դեմ քվեարկողները 60%-ից պակաս են, իսկ մասնակցությունը ցածր է 75%-ից, ապա հարկավոր է եւս մեկ հանրաքվե անցկացնել: Հավելենք, որ բրիտանական կառավարությունը պարտավոր է քննել 100 հազարից ավելի ստորագրություն ստացած խնդրագրերը: Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեում ԵՄ անդամակցությունից դուրս գալուն կողմ է քվեարկել բնակչության 51,9%-ը: