Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՕՊ համաձայնագրով 200 տարով ՀՀ կառավարումը կհանձնենք Ռուսաստանին» (տեսանյութ)

Քաղաքականություն
Gaspari-nkar

Ակտիվիստ Վարդգես Գասպարին պարսավելի է  համարում որևէ մեկի, այդ թվում՝ պատգամավորի նկատմամբ բռնությունը։ Խոսելով երեկ ընդդեմ ՀՕՊ համաձայնագրի ակցիայի ընթացքում կատարված միջադեպի մասին, երբ ակտիվիստներից մեկը շշով հարվածեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին, նման տեսակետ հայտնեց պարոն Գասպարին։ «Այնուամենայնիվ, պատգամավորները, պաշտոնյաները պետք է լինեն ավելի զուսպ, ավելի մեծահոգի և համբերատար։ Հետևաբար, դրանից ելնելով ես խնդրել եմ պարոն Բագրատյանին, որ հնարավորության դեպքում ինքը չբողոքի՝ այդ միջադեպի հետ կապված և իր մասով պատասխանատվության չենթարկի տվյալ մարդուն»,-ասաց նա։ Որքանո՞վ արդյունավետ կարող է լինել ակտիվիստների բողոքի ակցիան, պարոն Գասպարին նշեց. «Մենք ՀՀԿ-ական պատգամավորների վրա զրոյական ազդեցություն ունենք։ Մնում են այն պատգամավորները, որոնց վրա կարելի է փոքր-ինչ ազդեցություն ունենալ։ Ես ՀԱԿ-ի համար եմ մտածում»։ Եթե ՀՕՊ համաձայնագիրը վավերացվի, ի՞նչ կունենանք, նա ասաց. «Սա Հայաստանի իշխանազրկման հերթական քայլն է, և մեզ մոտեցնում է այն քայլին, որ մենք միանգամից կորոշենք 200 տարով Հայաստանի կառավարումը հանձնել Ռուսաստանին»։