A
A
Մի շարք թաղամասերում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր` ժամը 11.00-ին «Գառնի-Երևան» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
- Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ Արցախի պողոտայի, Վարդաշեն թաղամասի,
- Նուբարաշեն վարչական շրջանի,
- Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող. 12-ից-80, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Խորենացու փող. 28-ից բարձր համարների,
- Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ համարների, «Էրեբունի» օդանավակայանի,
- Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների: