Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը փնտրում է այլընտրանք Լարսին

Հասարակություն
13557938_1560701670906458_1631677699306042379_n

Հայաստանի 144 քաղաքացիներ,  8 օր Վերին  Լարսի անցակետում մնալուց հետո, տեղափոխվել են Հայաստան; Երեկ՝ հունիսի 29-ի գիշերը,  Ռուսաստանից ժամանել է  3 ինքնաթիռ: Զվարթնոց  օդանավակայանում  ուղևորներին դիմավորել են ԱԻն աշխատակիցները, բժիշկներն ու հոգեբանները: Հայկական կողմը  զբաղվում է նաեւ անցակետում մնացած բեռնատարների տեղափոխման հարցով: 72 բեռնատար արդեն Նովոռոսիյսկում են՝ բեռնաթափվում են: Եւս մի քանի տասնյակ բեռնատար՝ նավահանգիստներում սպասում են  իրենց հերթին: Հետագա կուտակումներից խուսափելու համար, կառավարությունը խնդրում է  բեռնափոխադրող ընկերություններին ամեն ինչ պլանավորեն և նախապես  լաստանավում տեղ զբաղեցնեն: Նախնական տվյալներով ավտոճանապարհը կվերականգնվի 2-3 շաբաթում: Բայց մինչեւ այդ, հայկական կողմն արդեն բանակցում է Ռուսաստանի ու Վրաստանի հետ՝ այլընտրանքային ճանապարհ ունենալու համար: «Հարավային Օսեթիայի կողմում հնարավորություն կա, ճանապարհը լավ վիճակում է, հիմա գնում են խոսակցություններ, բանակցություններ, կարծում եմ, գոնե ժամանակավոր՝ կբացենք այդ ճանապարհը»,- նշում է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Ի դեպ, Հայաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար նախատեսվում է կատարել եւս մեկ չվերթ: Այն ամենայն հավանականությամբ Երեւանում վայրեջք կկատարի այսօր երեկոյան:   Լուսանկարը՝ Aliq Media