Շվեյցարիայի դեսպանը մասնակցեց «Խաղաղության բրդուճի» պատրաստմանը (տեսանյութ)
Այսօր Տավուշի մարզի Ենոքավան գյուղում կազմակերպված «ՀայԲույս» փառատոնի ժամանակ պատրաստվեց աշխարհի ամենամեծ՝ 25 մետրանոց բրդուճը՝ «Խաղաղության բրդուճը»:
Բրդուճի պատրաստմանը, ի թիվս տասնյակ կամավորների, մասնակցում էր նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, որը նաև շվեյցարական պանիր հյուրասիրեց ներկաներին:
[caption id="attachment_1468983" align="alignnone" width="500"]
Նախ հագան միանգամյա օգտագործման ձեռնոցներն ու գոգնոցները[/caption]
[caption id="attachment_1468984" align="alignnone" width="500"]
Պատրաստ են սկսել բրդուճի պատրաստումը[/caption]
[caption id="attachment_1468957" align="alignnone" width="307"]
Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը[/caption]
[caption id="attachment_1468956" align="alignnone" width="307"]
Պատրաստվում է բրդուճը՝ լավաշից, կանաչիներից ու պանրի տեսականուց[/caption]
[caption id="attachment_1468987" align="alignnone" width="500"]
Խաղաղության բրդուճից բաժին հասավ բոլորին[/caption]
«ՀայԲույս» փառատոնն անցկացվում է երկրորդ տարին և նպատակ ունի հասարակությանը ճանաչելի դարձնել Հայաստանում աճող խոտաբույսերը, ներկայացնել դրանց կարեւորությունը եւ բուժիչ հատկությունները: Փառատոնի կարգախոսն է. «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ մեզ հայտնի է»:
Աննա Քոլոզյանը վարպետության դաս անցկացրեց խոտից իրեր պատրաստելու սիրահարների հետ. խոտից կարեցին նույնիսկ հողաթափեր: Իսկ Աննայի ծղոտե գլխարկները մայրաքաղաքում շատ մեծ պահանջարկ ունեն, ասում են՝ այդ գլխարկներն այնքան որակյալ են, որ հավերժ կարելի է կրել
Փառատոնի ժամանակ չինական ծիսակարգով թեյախմություն էր կազմակերպել Հրանտ Դանդուրովը:
Մեր հայկական թեյը՝ բազմաթիվ խոտաբույսերից, ոչ պակաս առաջարկ ու պահանջարկ ուներ:
Հրանտ Դանդուրովը նաև յոգայի դաս անցկացրեց
Իսկ ավանդապահ տղամարդկանց մոտ տրամադրություն է ստեղծում հայկական տնական օղին
Փառատոնին յուրահատուկ գեղեցկություն պարգևեց «Լիբերտա» քառյակը
Apaga resort -ի հյուրընկալ նժույգները Pօլօ ցուցադրեցին
Իսկ սագերը վերջում դուրս եկան մեզ ճանապարհելու