Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացավ Արմեն Աշոտյանի հեղինակած հերթական երգի շնորհանդեսը.Aravot (տեսանյութ)

Հասարակություն
Ashotyan

«Ստեղծագործական կյանքի մեջ լինելն ավելի դժվար է, քան քաղաքականության: Եթե վերջինս պահանջում է անկեղծություն, ապա ստեղծագործական կյանքը պարտադրում է: Եթե անկեղծ չեն քո միտքը, զգացմունքը, ապա «Չեմ հավատում» կարգախոսի տակ արածդ պարզապես կմերժվի»,- համոզված է Արմեն Աշոտյանը: Հուլիսի 6-ին Bar Carola ակումբում տեղի ունեցավ նրա հեղինակած «Ես սիրում եմ» երգի շնորհանդեսը: Երգը կատարում է երգչուհի Անչոկը։ «Երգը մարդկային սիրո մասին է: Վստահ եմ՝ այն կգտնի իր ունկնդրին, որովհետև անկեղծ է ու մարդկային: Կյանքի փոքրիկ պատմություններ են, տարբեր դրվագներ, որոնք առաջին հայացքից կենցաղային են թվում, բայց իրականում շատ խորքային են՝ սպասելու պահից մինչև խանդի տեսարաններ: Շնորհակալ եմ Անչոկին, որ համաձայնեց երգել. նա միս ու արյուն, հոգի տվեց երգին. մինչ այդ թուղթ էր, հիմա դարձել է կատարում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/07/06/712163/

Սա էլ Արմեն Աշոտյանի ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ երգը։ Շնորհավորում եմ, շատ ստացված էր, լիքը զգացողություններ վերապրեցի ?

Опубликовано Գոռ Վարդանյան 6 июля 2016 г.