Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրերը քաշվեցին, ագռավը չվերադարձավ. Արթիկը՝ քարերի իշխանության տակ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
artik

Ջրհեղեղից 10 օր հետո Արթիկում արդեն կատակում են տեղի ունեցածի մասին՝ այս կողմերով անցել է Նոյի տապանը հենց այն ժամանակ, երբ Հռոմի Պապն իջնում էր Երեւան: Հետո ջրերը քաշվեցին եւ, ինչպես տեղացի երիտասարդներից մեկն է ասում, ագռավը չվերադարձավ: Առաջինը մի հովիվ է զանգել Արթիկի քաղաքապետին՝ ահռելի ջրեր են գալիս քաղաքի վրա՝ դիմավորեք: Երբ քաղաքապետարանը գնացել է ջրերին ընդառաջ, ջրերն արդեն քաղաքում են եղել: Այսօր քաղաքի վերին հատվածը ջրերի բերած ցեխի ու քարերի իշխանության տակ է: Ջրերն իրենց հետ բերել են սարերում գտնվող հանքերի խիճն ու քարը եւ խցանել քաղաքի գլխավոր հեղեղատարը: Քաղաք մտնելուց հետո ջրերն իրենց ավելի ազատ են զգացել: Մտել են տներ, ֆերմաներ եւ նկուղներ: Արտավազդ Կարախանյանի անասունները ջրհեղեղի գլխավոր զոհերից են: Անասնապահն իր կորուստները գնահատում է մոտ 7-8 միլիոն դրամ, որը վարկի տեսքով էր վերցրել եւ դեռ մտադիր էր ընդլայնել ֆերման: Դիտեք տեսանյութը